Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դերենիկ Դումանյան. «Ես ատկատներ հայտնաբերելու համար չեմ»

Սեպտեմբեր 27,2012 12:38

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության անդամների հետ ունեցած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանն ու ասաց, որ դիտողություններն ընդունել են եւ արագ արձագանքել: Ըստ նրա.«Օրենքի նախագիծ ենք մշակում, որ կարգավորենք դեղորայքի գնագոյացումը , ուժեղացնենք հսկողությունը ոլորտում: Այդ խնդիրները շատ վաղուցվանից են ,10 տարուց ավելի»:

Մեր դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ ոլորտում գոյացած խնդիրներն ու «ատկատները» նախորդ նախարար Հարություն Քուշկյանի պաշտոնավարման օրոք են առաջացել, պարոն Դումանյանը հակիրճ պատասխանեց ՝ չգիտի ու չի կարող ասել, ինքը ոլորտում «ատկատներ» հայտնաբերելու համար չէ, միայն պատասխանատու է, որ իր ժամանակ նման բաներ չլինեն, ու հեռացավ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930