Կառավարությունն այսօր հաստատեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ներկայացմամբ, համախբված բյուջեն եկամուտների գծով կկազմի 1 տրիլիոն 59 մլրդ 100 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1 տրիլիոն 183 մլրդ դրամ, իսկ դեֆիցիտը՝ 124 մլրդ դրամ. «Ընդհանուր առմամբ, նախատեսվում է սահմանել տասներկամյա այս գնաճի ցուցանիշ Կենտրոնական բանկի համար 4 պլյուս-մինուս 1.5 տոկոսային կետով: Տնտեսական աճը ենթադրվում է՝ կլինի 6 տոկոսի շրջանակներում: Միաժամանակ ենթադրում ենք, որ այս տարվա տնտեսական աճը կլինի 7 տոկոսի սահմաններում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ