Բրազիլիայում ապրում է մի աղջիկ՝ Մարիա Աուդետե դո Նասիմենտոն, որը, չնայած արդեն բոլորել է 30 տարին, սակայն մտավոր եւ ֆիզիկական զարգացումով մնացել է 9 ամսական երեխայի մակարդակին: Նա չի խոսում, չի քայլում եւ միայն այդ տարիքի երեխային բնորոշ զարմանքով է նայում շրջապատին:
Բժիշկների խոսքերով, եթե ծնողները ժամանակին դիմեին իրենց, «երեխան» նորմալ կաճեր: Բայց նյութական միջոցների բացակայության պատճառով նրանք աղջկան բժիշկներին ցույց են տվել, երբ նա արդեն 28 տարեկան էր: Մասնագետների խոսքերով Մարիան լավագույն դեպքում կկարողանա քայլել, ինքնուրույն ուտել եւ, հնարավոր է, մի քանի բառ արտասանել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ