Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասի» հեղինակությունը վտանգված է

Սեպտեմբեր 27,2012 12:09

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ այսօր մերժեց «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արթուր Գրիգորյանի բողոքը:

Փաստաբանը վիճարկում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օգոստոսի 18-ի դատական ակտը, համաձայն որի, բավարարվել էր փողերի լվացման մեջ մեղադրվող «Սիվիլիթասի» դեմ ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը քրեական գործ հարուցելու մասին:

Բողոքի քննությունը տեւեց մոտ 1 ժամ:

Արթուր Գրիգորյանը կբողոքարկի այն ՀՀ վճռաբեկ դատարանում, քանի որ գտնում է, որ այս վճիռներով եւ նախաքննության մարմնի առաջադրած մեղադրանքով վնաս է հասցվել «Սիվիլիթասի» հեղինակությանը:

Մեր հետ զրույցի ժամանակ Արթուր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանը դեռ 1993թ-ին միացել էր «Քաղաքացիական, քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրին:

«Սիվիլիթասի» պարագայում, ըստ նրա ներկայացուցչի, խախտվել է դաշնագրի 17-րդ հոդվածը՝ պատվի, հեղինակության, իրավունքների անձեռնմխելիության:

«Ընթացող դատավարություններում հնչող ձեւակերպումը՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ, էական վնաս են հասցրել եւ առեւերույթ անհիմն են, եւ մենք պահանջում ենք, որ քրեական գործ հարուցելու որոշման մեջ առկա ձեւակերպումը հանվի, քանի որ այն առնչություն չունի «Սիվիլիթասի» ձեռնարկած գործունեության հետ»,- ասում է Ա.Գրիգորյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930