Լրահոս
Օրվա լրահոսը

Փողոց դուրս զալով մենաշնորհների դեմ պայքարելը շատ կոնկրետ արդյունք կտա

Սեպտեմբեր 27,2012 12:08

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը կարծիք է հայտնել, թե հացի գինը որոշվում է միջազգային բորսաներում, հետեւաբար՝ «թանկացման դեմ բողոքելը նույնն է, ինչ բազմոցին նստած կռվել Բրիտանիայի դեմ»։

«ՉԻ» – Այստեղ մի նրբություն կա՝ իրականում միջազգային բորսաներում որոշվում է ոչ թե հացի, այլ ցորենի գինը։ Իսկ այդ ցորենը Հայաստան է ներկրվում մենաշնորհային սկզբունքով, ինչի արդյունքում էլ Հայաստանում վաճառվում է արդեն համարյա կրկնակի թանկ։ Մի խոսքով, «բազմոցին նստած՝ Բրիտանիայի դեմ կռվելն» իսկապես անիմաստ գործ է, բայց փողոց դուրս զալով մենաշնորհների դեմ պայքարելը շատ կոնկրետ արդյունք կտա։ Նույնն էլ, ի դեպ, գազի դեպքում է։ Գազը նույնպես Հայաստան մտնելուն պես համարյա կրկնակի թանկանում է:

Ի դեպ, հացի գինը ձեւավորվում է հիմնականում հենց ալյուրի եւ գազի գների հիման վրա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ երկու ոլորտներն էլ մենաշնորհային են եւ «մեկին մեկ» տոկոս են «մտնում»։ Այնպես որ, սա պետական մակարդակով իրականացվող խարդախություն է։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930