Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Նորաբաց գյուղի 1-ին փողոցի 55 տան բնակիչների վրա կատաղած շուն է հարձակվել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ պիտբուլ տերիեր ցեղատեսակի շունը հարձակում է գործել թիվ 55 տան բնակիչներ` 1983 թ. ծնված Ռաիսա Գրիգորյանի և 1968 թ. ծնված Ռուզան Գրիգորյանի վրա: Վերջիններս ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղի ուժերով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:
ԱԻՆ