Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեխակ Գաբրիելյանը կողմ է Շանթ Հարությունյանին բերման ենթարկելուն

Սեպտեմբեր 27,2012 11:43
samson kazaryan

Սամսոն Ղազարյանը կողմ է ծանուցելուն

 Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր պետք  է շարունակվեր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով նշանակված դատական նիստը: Սամսոն Ղազարյանը մեղադրվում է «խարդախությամբ նախկին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու» մեջ (խոսքը մինչեւ 120 հազար դոլար գումարը տոկոսով տալու-չտալու մասին է):

Այսօր դատարան չէր ներկայացել Ս. Ղազարյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանը, որն, ըստ Սամսոն Ղազարյանի, գնացել էր Վրաստան՝ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի գործով: Դատարանընառանց պաշտպանի անհնար համարեց դատական նիստի շարունակումը եւ այն նշանակեց հոկտեմբերի 2-ին:

Սակայն այսօր դատարան էր ներկայացել վկա Ավագ Հարությունյանը եւ մեղադրանքի կողմը, մասնավորապես՝ մեղադրող դատախազ Սամվել Հարությունյանը, ինչպես նաեւ տուժող Գաբրիելյանի ներկայացուցիչ Հրանտ Գեւորգյանը կողմ  էին, որպեսզի լսեն այդ վկային: Ի դեմ, կողմ էր նաեւ Սամսոն Ղազարյանը, որպեսզի լսեն վկային:

Հրանտ Գեւորգյանը նկատեց, որ գործի ժամկետը ձգձգվում է՝  կապված փաստաբանի հետ: «Չնայած իմ կոլեգան է, էթիկայի կանոնները թույլ չեն տալիս ավելին ասել, սակայն գտնում եմ, որ սանկցիա պիտի կիրառվի նրա նկատմամբ»,- ասաց Հ. Գեւորգյանը:

Դատավորը նաեւ հայտնեց, թե պատշաճ ծանուցվել է Շանթ Հարությունյանը, որը դատարան չի ներկայացել: Շանթ Հարությունյանին բերման ենթարկելուն կողմ արտահայտվեցին մեղադրողը, տուժող Մեխակ Գաբրիելյանը եւ նրա ներկայացուցիչը: Իսկ Սամսոն Ղազարյանն ասաց. «Ծանուցեք: Իմ կողմից ինչքան պատշաճ կլինի, որ ես ասեմ՝ բերման ենթարկեք»:

Մինչ դատական նիստը հետաձգվելը՝դատավորը ներկայացրեց Սամսոն Ղազարյանին, նրա պաշտպանի՝ Ստեփան Ոսկանյանի բացատրությունները լսելուց հետո դատարանը կարտահայտնի իր դիրքորոշումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930