Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ նորություն չկա Մարտի 1-ի ո՛չ քննության ընթացքի, ո՛չ էլ հանրային լսումների վերաբերյալ

Սեպտեմբեր 27,2012 11:33

Հայաստան այցելության  Տեղեկատվական փաստաթղթում էլ  համազեկուցողներն ընդգծում են, որ Ս. Սարգսյանը հանձնարարել էր Դավիթ Հարությունյանին, «համազեկուցողների հետ միասին մշակել ոստիկանական քննության արդյունքներով հանրային լսումների հայեցակարգ»։ Ս. Սարգսյանը նաեւ ընդգծել էր, որ հրապարակվածը միջանկյալ զեկույց է, եւ քննությունը դեռ շարունակվում է։ Նա նաեւ մտահոգություն էր հայտնել, որ հարցը կարող է քաղաքականացվել եւ օգտագործվել ԱԺ ընտրությունների համատեքստում։ Հետեւաբար, առաջարկել էր լսումներն անցկացնել այն ժամանակ, որ չազդի ընտրական գործընթացների վրա։ ԵԽԽՎ համազեկուցողների զեկույցից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանը համաձայնել էր հանրային լսումների գաղափարին եւ խնդրել էր՝ անցկացնել ԱԺ ընտրություններից հետո, բայց որեւէ նորություն չկա Մարտի 1-ի ո՛չ քննության ընթացքի, ո՛չ էլ հանրային լսումների վերաբերյալ: Որպեսզի ՀԱԿ ներկայացուցիչները չկարողանան այս հարցը բարձրացնել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում, իշխանությունները Ստրասբուրգ ուղարկեցին հին պատվիրակությանը։

Ակնհայտ է, որ իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել Մարտի 1-ը։ Դա իրենց ամենացավոտ վերքն է, որովհետեւ զավթել են իշխանությունը կեղծված նախագահական ընտրություններին հաջորդած արյունալի իրադարձությունների գնով։ Միաժամանակ, Մարտի 1-ի բացահայտումը Ս. Սարգսյանի խոստումն է, եւ տրամաբանական չէ, եթե նման ողբերգական իրադարձության բացահայտման խոստումը դրժած մեկը գնա վերընտրության:

Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930