Սեպտեմբերի 27-ին , Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի Գեներալ –մայոր Լիի Տաֆանելին և Պաշտպանութան Նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հետևեցին Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական հայկական կենտրոնի 22 զինծառայողների և քաղաքացիական մասնագետների մասնակցությանը ԱՄՆ կողմից ֆինանսավորված ականազերծման ուսուցողական ծրագրին. ԱՄՆ Ռազմական Համագործակցության գրասենյակի և Եվրոպական Հրամանատարչության կողմից ֆինանսավորված ծրագիրը Էջմիածնում գտնվող Հայաստանի Ականազերծման կենտրոնին ապահովում է ուսուցողական ծրագրով և սարքավորումներով:
Ականազերծման ուսուցողական ծրագիրը իրականացվում է Սեպտեմբերի 17-ից 28-ը և նպատակաուղղված է ականների պատշաճ տեղային նշման և մաքրման հմտությունների զարգացմանը: Բացի այդ, ԱՄՆ կառավարությունը Հայաստանի նորաստեղծ Մարդասիրական ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին տրամադրել է 20 ականորսիչներ և ականազերծման գործիքներ: Ուսուցողական ծրագիրը իրականացնում են Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի նեռկայացուցիչները և ԱՄՆ Մարդասիրական ականազերծման և ուցուցողական կենտրոնի մեկ քաղաքացիական ներկայացուցիչ:
ԱՄՆ Դեսպանություն