Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը ում բոստանն է քար գցել

Սեպտեմբեր 27,2012 10:58

Օրերս ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստում, որին մասնակցել են նաեւ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը եւ, ՀՀՌԽ նախագահ Ալեքսան Հարությունյանը, «Ժառանգություն» ֆրակցիայի ղեկավար Ռուբեն Հակոբյանը հարց է ուղղել Ամալյանին՝ արդյո՞ք իրենց հանձնաժողովն ուշադրություն դարձնում է հեռուստաեթերի բովանդակային խնդիրների վրա, արդյո՞ք ուսումնասիրվել է՝ աշխարհում կա՞ն կուսակցական հեռուստաընկերություններ, ինչպես մեզ մոտ։ Ռ. Հակոբյանը նկատել է, որ կան կուսակցական հեռուստաալիքներ, որ դնում են մարդու նկարը, որովհետեւ էդ մարդու ուղիղ խոսքը չեն կարող տալ, որովհետեւ նա վեց հոդաբաշխ խոսք չի կարող ասել, էդ մարդուն դարձնում են աստված, գիշեր-ցերեկ խոսում են նրա մասին, զոմբիացնում ողջ ազգին, սերունդը նայում է, ուզում է նմանվել նրան, իսկ էդ նկարի մարդն իրական մարդու հետ ոչ մի կապ չունի։ Հասկանալի է, թե քաղաքական դաշտի վերաբերյալ «հակահիգիենիկ» եզրույթն օգտագործած Ռուբեն Հակոբյանը ում բոստանն է քար գցել, սակայն ներկաները, անգամ ԲՀԿ-ականները քար լռություն են պահպանել, ի պաշտպանություն կուսակցական հեռուստաընկերությունների՝ բառ չեն ասել։ Ամալյանն էլ ասել է, որ իրենց հանձնաժողովն օրենսդրական իրավասություն չունի հեռուստաընկերությունների բովանդակային խնդիրների մեջ մտնելու, բայց եթե պատգամավորները ցանկանում են, կարող են միասին աշխատել՝ դաշտը կանոնակարգելու համար։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930