Գորիսում շարունակվում է շախմատի Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին լիգայի մրցաշարը: Ութերորդ տուրում միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը սպիտակներով առավելության հասնելով ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանի նկատմամբ՝ 6,0 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուակը: Նա մեկ միավոր առաջ է 2-3-րդ տեղերը բաժանող գրոսմայստերների Տիգրան Քոթանջյանից եւ Արթուր Չիբուխչյանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ