Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի տեղակալի որդին կրակոցներից հետո «Բրաբուսով» հեռացել էր դեպքի վայրից. նրան «կանդալված» տեղափոխեցին ԿՊԶ

Սեպտեմբեր 26,2012 21:10

Այսօր` սեպտեմբերի 26-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ Ոստիկանության Արմավիրի բաժին է մեղայականով ներկայացել 38-ամյա Սևակ Մինասյանը:

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նա կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վիճաբանության մեջ է մտել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել օդ:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ Ս.Մինասյանի հայրը աշխատում է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ: Իսկ վիճաբանության պատճառը եղել է այն, որ դատախազի տղան հաճախակի պարտքով վառելիք, խմիչքներ և այլ իրեր է վերցրել:

Այսօր նա կրկին փորձել է պարտքով գնումներ կատարել, սակայն մարդիկ հրաժարվել են նրան սպասարկել` արդարացիորեն պահանջելով, թե «նախկին գումարները վճարի, որից հետո պատրաստ ենք սպասարկել քեզ»:

Դատախազի տեղակալի երիտասարդ տղան, ով աշխատում է «Եռասյուն» ՍՊԸ-ում որպես իրավաբան, նեղսրտել է` ասելով. «Դուք ով եք, որ իմ ասածով չշարժվեք», և իր մոտ եղած զենքով կրակոցներ է արձակել:

Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել են Ոստիկանության Արմավիրի բաժին, և կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ճշտելով կրակողի ինքնությունը, բնակության վայրը, մեկնում են նրա հասցեով:

Այլ ելք չունենալով` դատախազի տեղակալի որդին ինքնակամ ներկայանում է Ոստիկանության Արմավիրի բաժին և ներկայացնում նաև իր մոտ եղած օդամղիչ (պլևմատիկ) ատրճանակը:

Գ. Շամշյանը հայտնում է, որ դատախազի որդին դեպքի վայր էր ժամանել «Բրաբուս» մակնիշի 90 ՕT 090 համարանիշի ավտոմեքենայով, իսկ նրան ուղեկցել է «ԲՄՎ X6» մակնիշի 10 NT 100 համարանիշի ավտոմեքենան:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

«Բրաբուսը» և «ԲՄՎ X6»-ը տեղափոխվել են Ոստիկանութայն Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք, ատրճանակն առգրավված է, դատախազի տեղակալի որդին ձերբակալվել է և ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել են, որ եթե դատախազի որդու պարտքերը հավաքվեն և գումարվեն իրար, ապա Երևան-Արմավիր ավտոճանապարհը եվրոպական չափանիշներին համապատասխան կասֆալտապատվի, և հույս են հայտնել, որ դատախազի որդին անպատիժ չի մնա:

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930