Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասն» ու Օսկանյանը վտա՞նգ են ներկայացնում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը

Սեպտեմբեր 26,2012 19:12

«Հայաստանի օրենքով, ես իբր անհատ քաղաքացի, հիմնարկ իրավունք ունեմ անկախ աշխատելու: Եթե կառավարության , պետության որեւէ օղակ կարող է առավոտյան զարթնել եւ որոշել, թե ես այսօր պիտի գամ քո շահերը պաշտպանեմ, քո կանոնադրությունը լավը չէ, քո տնօրենը լավ գործ չի անում, քո խորհուրդը ճիշտ որոշումներ չի կայացնում: Ուրեմն որտե՞ղ է այդ անկախությունը, որտե՞ղ է որ սա հասարակական կազմակերպություն է եւ ոչ պետական: Այդ իրավունքը կառավարությունը չունի, բացի որ այնտեղ տեսնում է քրեական ինչ-որ գործունեություն: Փաստորեն չեն տեսել, որովհետեւ այն որոշումը , որի հիման վրա աշխատում են՝ բացարձակապես այդպիսի բանի չի առնչվում»,- «Սիվիլիթաս» հիմնադրամի գործով այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցող նիստից հետո ասաց հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ քննչական պետի տեղակալ Միքայել Համբարձումյանի դիտարկմանը, թե հակառակ քրեական գործ հարուցելու որոշման բողոքարկմանը, հիմնադրամի տնօրինությունը պետք է գոհունակություն հայտներ, որ նախաքննական մարմինը բարեխղճորեն բացահայտել է հիմնադրամին պատկանող գումարը:

Հիմնադրամի հաշվեկշիռ չմուտքագրված 1,5 միլիոն դոլարին վերաբերող ԱԱԾ-ի փաստարկներին էլ անդրադառնալով, տիկին Ղազարյանն ասաց. «Հիմնադրամն օգտագործել է այդ փողերի մեծ մասը, եւ այդ բոլորը կատարվել է նվիրատուի խնդրանքով, խորհորդի գիտակցությամբ, տնօրենի եւ հիմնադրամի միջոցով: Նպատակը երբեք մուտքագրելը չէր: Նվիրատուն այդ փողը տվել է հիմնադրին, ասել է՝ Վարդան Օսկանյան, դուք այս փողերը տնօրինեք այնպես, ինչպես հարմար կգտնեք, այն ժամկետներով, որ դուք հարմար կգտնեք, ձեր հայեցողությամբ բարեսիրական գործունեության համար, Սիվիլիթասի միջոցով: Եվ այդ բոլորը կատարվել է»:

Տիկին Ղազարյանը նաեւ հարցրեց, թե ավելի լավ չէ՞ր լինի ԱԱԾ-ն զբաղվեր Սաֆարովի հարցով. Ազգային անվտանգության ծառայությունը արդյոք ավելի լա՞վ չէր լինի, որ զբաղվեր օրինակ Սաֆարովի գործունեությամբ, որ 2011 թվականից սկսած ադրբեջանական հեռուստացույցերն ասում էին, որ այնտեղ նրան ազատ արձակելու կարելիություն կար: Արդյոք ավելի օգտակար չէ՞ր լինի, եթե Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվեր անցած շաբաթ մատնանշված նախագահի մեծ գործերով եւ չզբաղվեին կեղտոտ փողերի լվացման գործով, երբ 2 ժամ նիստի ժամանակ կեղտոտ փողերի մասին ընդհանրապես չխոսեցին. .. Արդյոք այսօր Սիվիլիթասն ու Օսկանյա՞նն են այն վտանգը, որ ներկայացնում են Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930