Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ:
Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաև դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև կապի մեջ լինել աշխարհի հետ: Նախագծի համար Orange-ն ընդհանուր առմամբ տրամադրել է 1.5 միլիոն դրամ:
« Ժամանակակից տեխնոլոգիաները զարգանում են անհավատալի արագությամբ, և դրանց կիրառումն ամենօրյա կյանքում ոչ միայն հեշտացնում է մարդկանց կյանքը, կրճատում հեռավորությունները մտերիմների միջև, այլ նաև կարող է խթանել հասարակական, մշակութային, գիտական զարգացումը, այն կարևորագույն գործիք է ժամանակակից կրթության կազմակերպման համար: Orange-ը հեռահաղորդակցության ընկերություն է, և մեր աշխատանքի նպատակն ու առաքելությունն է հաղորդակցման նորագույն միջոցները հասցնել բոլորին: Այս համակարգչային սրահը թույլ կտա բոլոր երեխաներին, ովքեր չեն կարող ունենալ սեփական համակարգիչ տանը, օգտվել և համակարգչից, և լայնաշերտ ինտերնետից», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Orange-ի այս նախաձեռնությունն իրականացվել է հեռավոր և խոցելի համայնքների աջակցության և կայուն զարգացման ռազմավարական ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել և աջակցել այդ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը և վերջիններիս հնարավորություն տալ օգտվել բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններից:
Կարդացեք նաև
Վեբ կայք` www.orangearmenia.am
Facebook://www.facebook.com/orangearmenia.ftgroup