«Օմսկ զդես» թերթը հայտնում է, որ Օմսկ քաղաքի պաշտոնյաները արտասահմանյան գործընկերներ և ներդրողներ գտնելու համար կայցելեն Հայաստան:
Այս տարվա հոկտեմբեր ամսին քաղաքի ղեկավարությունը քաղաքապետ Վյաչեսլավ Դվառակովսկու գլխավորությամբ նախատեսում է գործնական այցով գալ Հայաստան:
Այցի շրջանակներում նախատեսված է այցելել Երևանի քաղաքապետարան և մայրաքաղաքի ձեռնարկություններ: Ինչպես նաև, մասնակցել հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ ֆորումին և «Պանարմենիան էքսպո – 2012» չորրորդ համահայկական ցուցահանդեսին:
Օմսկի գործարարների առևտրատնտեսական առաքելությունը Հայաստանում կանցնի հոկտեմբերի 11-14-ը ընկած ժամանակահատվածում:
Կարդացեք նաև