«Դե նյուզը» լրատվականը հայտնում է, որ Լեհաստանում մեկնարկել է Վարշավայի մշակույթների խաչմերուկ 8-րդ փառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Կոտ դ’Իվուարի երաժիշտները: Հայաստանը ներկայացնում է դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ում երաժշտությամբ էլ սկսվել է փառատոնը:
Այս փառատոնը, որն առաջին անգամ անցկացվել է 2005թ-ին, արդեն հասցրել է ներկայացնել 50 երկրներից ավելի քան 150 երաժիշտների և Լեհաստանում համարվում է ամենամեծը իր տեսակի մեջ:
Փառատոնը կանցկացվի մինչև սեպտեմբերի 29-ը:
Կարդացեք նաև