Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ու նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանը այսօր «Տեսակետ» ակումբում խոսեցին Կամերայինի 50-ամյա հոբելյանից եւ 2012-13 թթ համերգաշրջանի բացումից, որը կկայանա վաղը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել այն լուրը, որ առաջիկայում Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար կնշանակվի Լորիս Ճգնավորյանը:
Վահան Մարտիրոսյանը, որ 14 տարեկանում առաջին անգամ իբրեւ դաշնակահար հանդես է եկել Ճգնավորյանի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ասաց. «Ես նրա հանդեպ ունեմ մեծ հարգանք եւ նման բան առաջին անգամ եմ լսում»:
Նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանն էլ հավելեց, որ հունիս ամսին Կամերային նվագախումբը Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ 14 համերգներով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետությունում. «Ի դեպ, երբ դեկտեմբերի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում պաշտոնապես նշվի Կամերայինի 50-ամյա հոբելյանը, արտերկրից հրավիրված անվանի դիրիժորների եւ երաժիշտների թվում կլինի նաեւ Լորիս Ճգնավորյանը, ում պարտական է Վահան Մարտիրոսյանը՝ Ֆրանսիայում ապրելու եւ ստեղծագործելու համար»։
Կարդացեք նաև
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ