Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանն անցագիր է իջեցրել Կովալենկո Շահգալդյանի համար

Սեպտեմբեր 26,2012 16:55

«Առավոտի» կայքում ընթերցեցի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի խրոխտ մեկնաբանությունը , որ նա արել էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած համատեղ նիստից (տես՝ https://www.armtimes.com/36444 ) հետո՝ լրագրողի հարցերին ի պատասխան: Այդ մեկնաբանության կապակցությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրումներ:

1. Պարոն մարզպետը լրագրողի հետ զրույցում պնդել է, որ ցանկացել է ինձ հարց տալ, սակայն ես իբր փախել եմ: Վերը նշված համատեղ նիստի սկզբից մինչեւ վերջ գտնվել ենք նույն դահլիճում, եւ նա ինձ մոտենալու, հարց տալու որեւէ փորձ չի արել: Ավելին, նիստի ավարտից հետո դահլիճը լքել ենք միաժամանակ, եւ նա ինձ մոտենալու, հարց տալու փորձ չի արել: Ավելին, նիստի ավարտից հետո մինչեւ աշխատանքային օրվա վերջը, գտնվել եմ ԱԺ իմ աշխատասենյակում, եւ պարոն Շահգալդյանը ինձ մոտենալու, որեւէ հարց տալու փորձ չի արել: Այնպես որ նրա հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան լրագրողների մոտ գլուխ գովալու կարեկցանքի արժանի փորձ:

2. Կոտայքի մարզպետը լրագրողի հետ զրույցում ասել է, թե ուզում էր ինձ հարցնել, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում: Պարոն մարզպետին հնարավորություն կտամ ինձ նման հարց ուղղելու. վաղվա՝ սեպտեմբերի 27-ի, ժամը 09.30-ի համար ԱԺ անցագիր եմ իջեցրել նրա անունով (նկարում), որը նրան հնարավորություն կտա ժամը 09.30-ին ԱԺ Բաղրամյան մուտքից մտնել ԱԺ տարածք եւ արժանանալ իմ ընդունելությանը, թիվ 136 սենյակում: Ընդունելության ընթացքում պարոն Շահգալդյանի համար տեսանելի եւ զգալի կերպով ցույց կտամ, թե ինչպես եմ ինձ պահել ազատազրկման վայրում:

3. Կոտայքի մարզպետին խորհուրդ եմ տալիս, որ եթե հաջորդ անգամ գալու լինի Ազգային ժողով, ավելի լավ պատրաստվի, այլապես իմ ներկայությամբ հաջորդ նիստից հետո ստիպված է լինելու ոչ թե մի քանի տողանոց մեկնաբանություն տալ, այլ կիլոմետրանոց հարցազրույց կամ մամուլի ասուլիս:

Նիկոլ Փաշինյան

https://www.nikolpashinyan.com


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930