Այսօր ԱԺ-ում գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում բյուջեի հաշվետվությունները ներկայացնելիս ֆինանսների փոխնախարար եւ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին ԲՀԿ պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարց ուղղեց. «Մենք ճշտել ենք, փաստորեն, Սննդամթերքի անվտանգության տեսչությունը գյուղատնտեսության նախարարությանը հաշվետու չէ: Ինչ-որ մեկը պե՞տք է պատասխանի: Կարծես թե մեր անկախ հանրապետությունից անկախ վարչություն ենք ստեղծել՝ մեջտեղն ուտում են, կողքերը պտտվում»:
Այդ ընթացքում, երբ պարոն Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, թե ում ենթակայության տակ է գործում այդ տեսչությունը, ում է պատկանում՝ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լուռ նստած էր: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը տեղից բարձրաձայնեց, որ տեսչության անունը կոչվում է գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական տեսչություն:
Այս պահին նախարար Սերգո Կարապետյանը ներկայացնում է իր հաշվետվությունը՝ 2011-ի համար:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ