Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը քաղաքապետ դառնալու համար օգտագործել է իր անձնակա՞ն կապերը

Սեպտեմբեր 26,2012 16:36

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, Հայաստանում անցկացված վերջին ՏԻՄ ընտրությունները տարբերվում են նախորդ տարիների ընտրություններից ավելի բաց ու մրցակցային լինելու հանգամանքով: «Համենայնդեպս առնվազն 10 տարվա առաջվա ընտրությունները չեն: Ներկայումս ունենք ավելի բաց, չեմ ասի, այդքան էլ ժողովրդավարական, բայց տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ կա լուրջ մրցակցություն: Այն փաստը, որ նշանակություն ունեն ինչ-որ ձայներ գնելը, չակերտավոր դրական գործընթաց է, որովհետեւ կարող էր լինել ձայներ պարզապես գրելը կամ հաշվի չառնելը: Այն , որ տարածաշրջաններում տեղական էլիտաների միջեւ կա մրցակցություն , բավականին կարեւոր փոփոխություն է»,- Aravot.am-ին ասաց քաղաքագետը:

Քաղաքագետը դժվարացավ պատասխանել, թե ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս կամ այն կուսակցության թեկնածուի համար «ձայն գնելը» կարո՞ղ է կանխորոշել, թե նախագահական ընտրություններում ով ում կսատարի:

Իսկ Գյումրիում քաղաքապետի թեկնածուի մասով ՀՀԿ-ԲՀԿ համաձայնությանն անդրադառնալով էլ , պարոն Մինասյանը հավելեց, որ Գյումրիի քաղաքապետ ընտրվելուն ԲՀԿ թեկնածու Սամվել Բալասանյանին նպաստել է նաեւ անձնական գործոնը. «Բալասանյանը ոչ միայն ԲՀԿ թեկնածու էր, այլ նաեւ վերնախավում հայտնի, խորհրդարանում փոխխոսնակ էր : Իր անձնական գործոնն այլ ձեւով դեր խաղաց ու պարզեցված՝ ՀՀԿ-ԲՀԿ պատկերից առանձնանում էր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930