«Իսթչեսթեր դեյլի վոյսը» հաղորդում է, որ Իսթչեսթեր միության անվճար դպրոցների շրջանում, Գլոբալ-Լիփի հետ համատեղ, ուսանողների համար աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների վերաբերյալ տեսադասընթացներ է կազմակերպել: Դասընթացները կենտրոնացված են հինգ ցեղասպանությունների վրա` Հայոց ցեղասպանության 1915-1923, Կամբոջայի` 1975-1979, Բոսնիայի` 1992-1995, Ռուանդայի` 1994 և Սուդանի` 2003-2009:
Երկուշաբթի օրվա թեման Հայոց ցեղասպանությունն էր: Քոլգեյթ համալսարանից վիդեոհանդիպմանը միացել էր ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը:
Կարդացեք նաև