Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը պատասխանում է Սուրեն Աբրահամյանի՝ «պապու գերեզմանը ջրելու» ծրագրերի քննադատությանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2012 15:58

Այսօր Aravot.am-ը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց մեկնաբանել «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի այն տեսակետը, թե Հունգարիայի այդ անօրինական գործարքը չէր լինի, եթե «Արի տուն», «Արի պապուդ գերեզմանը ջրիր» անհեթեթ ծրագրերի փոխարեն հաջողվեր մոբիլիզացնել Սփյուռքը: Նախարարի խոսքերով՝ «Դա իր գնահատականն է: Թե ծրագրերն անհեթեթ են, թե ոչ՝ գնահատում է Սփյուռքը, իսկ Սփյուռքը խնդրեմ, դիմեք սփյուռքահայերին, նրանք կպատասխանեն՝ անհեթեթ են, թե ոչ: Միայն  այն փաստը, որ երեխաները արցունքն աչքերին լացով են հեռանում հայրենիքից, արդեն խոսում է ծրագրի արդյունավետության մասին: Ինչ վերաբերում է համայնքը կազմակերպելուն, ապա մենք համայնքի հետ ամեն օր աշխատել ենք: Համայնքը մեզ տեղեկացրել է, որ կան նման խոսակցություններ: Անցնող յոթ տարիներին ամեն օր այդ խոսակցությունները եղել են, որ մեկ օր պետք է վերադարձվի: Դա նորություն չէր: Եվ համայնքը, անմիջապես, երբ արդեն որոշակի տեղեկություն ունեցել է, մենք անմիջապես տեղեկացրել ենք, եւ մեր դիվանագիտական մարմիններն իրենց աշխատանքի ընթացքում մինչեւ հանձնման օրը հունգարական իշխանությունները մեզ ասել են, որ նման բան չկա: Այդ դեպքում ես կուզենայի նախկին ՆԳ նախարարն ասեր՝ ինչպե՞ս վարվենք, եթե կառավարությունը պետության ղեկավարությունն ասում է՝ նման բան չկա: Համայնքը ի՞նչ պետք է աներ: Համայնքը անում է այն, որ այսօր դատի է տալիս: Մենք ամեն օր աշխատում ենք համայնքի հետ: Համայնքը հունգարական իշխանությանը դատի է տալիս, իսկ նախարարությունը հանրապետության նախագահի անվտանգության խորհրդի նիստից անմիջապես հետո եւ դեսպանների հանդիպումից հետո, կարող եք ստուգել, 2-3 ժամ հետո մոտավորապես հազարավոր նամակներ եւ կոչ- հայտարարությունով դիմեց բոլոր սփյուռքյան  կառույցներին: Մեկ շաբաթվա ընթացքում մեր նամակագրությունը 15 հազարի է հասել՝ մեր հայկական կառույցների եւ կազմակերպությունների հետ: Եվ այն, որ ալեկոծվեց հայկական սփյուռքը, դա նաեւ սփյուռքի նախարարության արդյունքն է»:

Մենք նաեւ նախարարին հարցրեցինք՝ իսկ Ձեր նախարարությունում «ատկատներ» չե՞ն եղել: Նա պատասխանեց. «Բոլորովին: Նման բառը մեր ականջին անհասկանալի է եւ անհարիր է: Ես կարող եմ հետեւյալն ասել՝ 3 տարիների արդյունքները ֆինանսների նախարարը ստուգել է, եւ որեւէ թերություն կամ սխալ չի հայտնաբերվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930