Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշնանը դիմում են բժիշկներին՝ ամռանը ձեռք բերածի պատճառով». Վրեժ Շահրամանյան

Սեպտեմբեր 26,2012 15:52

 

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը զգուշացնում է՝ այն տղամարդիկ, ովքեր դիետաներ են պահում նիհարելու համար՝ սա կարող է անպտղության պատճառ դառնալ, քանի որ դիետաներն ազդում են սերմնահեղուկի որակի վրա: Ըստ Շահրամանյանի՝ «Պահպանակից օգտվելու կանոններին չտիրապետելը եւս նպաստում է անպտղությանը, քանի որ չգիտակցելով կարող է պահպանակը պահեն գրքի մեջ, գրպանում, երբեք չեն նայում դրանց վրա գրված ժամկետներին եւ այլն: Արտագնա աշխատանքն էլ իր հերթին է ազդում անպտղությանը. տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, իսկ վերադառնալուց հետո չեն ստուգվում, արդյունքում վնասում են նաեւ կնոջը: Բացի այդ՝ ամռանը շատ են գայթակղիչ տեսարանները՝ թե քաղաքում, թե հանգստյան վայրերում, ինչի հետեւանքով շատանում են պատահական սեռական հարաբերությունները, երբ ձեռքի տակ չկան հակաբեղմնավորիչ միջոցներ, հետեւաբար այդպես ձեռք է բերվում ավելի շատ սեռավարակներ, որոնք գլուխ են բարձրացնում աշնանը»,- նշում է Շահրամանյանը, շարունակելով, որ աշնանը ավելի շատ են դիմում բժիշկներին՝ ամռանը ձեռք բերածի պատճառով:

Բացի այդ՝ սեռավարակներից բացի, որոշ մարդկանց մոտ նկատվում է աշնանային դեպրեսիա, ինչով պայմանավորված էլ նկատելի են դառնում սեռական խանգարումները. «Սեռական պասիվություն է նկատվում, անձը գիտակցում է, որ հոգեբանական խնդիր ունի, ինչից ելնելով էլ տղամարդկանց մոտ կարող է էրեկցիան տուժել, կանանց մոտ՝ սեռական ցանկությունը նվազել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930