Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը չգիտե՝ ինչո՞ւ է Քոչարյանը կտրուկ փոխվել

Սեպտեմբեր 26,2012 15:45

Նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը երեկ դեմ էր արտահայտվել Հայ ազգային կոնգրես խորհրդարանական խմբակցության՝ խորհրդարանում «Մարտի 1»-ի գործով նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը։ Պրն Քոչարյանը պատճառաբանել էր, որ դրա աշխատանքներն ի սկզբանե դատապարտված են լինելու նախորդ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների ճակատագրին, ինչպես նաեւ հորդորել էր ՀԱԿ-ականներին հետամուտ լինել երկխոսության ընթացքում իշխանության տված «Մարտի 1»-ը բացահայտելու խոստման իրականացմանը։

Aravot.am-ի հարցին՝ տեղյա՞կ է ինքը, թե ինչ խոստում է տրվել երկխոսության ժամանակ եւ ինչո՞ւ ՀԱԿ-ը հետամուտ չի լինում իշխանության կողմից դրա կատարման համար, ՀԱԿ խմբակցության անդամ, նախաձեռնության հեղինակ Գագիկ Ջհանգիրյանն այսպես արձագանքեց. «Երկխոսության դետալներից տեղյակ չեմ, գուցե Քոչարյանն ավելի տեղեկացվա՞ծ է»: Գագիկ Ջհանգիրյանը նկատեց, որ Անդրանիկ Քոչարյանը բավականին ակտիվ է աշխատել Փաստահավաք խմբում եւ քննադատել է Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովը. «Ինչո՞ւ է կտրուկ փոխվել, պետք է իրեն հարցնել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930