Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դիետաները նպաստում են վիժման դեպքերի ավելացմանը

Սեպտեմբեր 26,2012 15:39

Հայաստանում շատացել են վիժման դեպքերը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ պատճառաբանելով փաստը. «Բանն այն է, որ հիմա ծննդաբերում է այն սերունդը, որը մեծացել է մութ տարիներին, նրանց մոտ իմուն համակարգը հիմնադրվել է վատ տարիներին: Այսինքն այն ժամանակ, երբ նորմալ սնունդ չկար, լույս չկար, նոր տարին՝ տոն չէր, կյանքի բնականոն ընթացքը խախտված էր»,- ասաց Պողոսյանը, ըստ որի՝ վիրուսային ինֆեկցիաները, որոնք ապրում են մեր մեջ, գլուխ են բարձրացնում այն դեպքում, երբ իջնում է դիմադրողականությունը, ինչն էլ ազդում է վիժման դեպքերի ավելացմանը, կամ՝ հղիության փոքր, կամ մեծ ժամկետների խախտմանը, արատավոր, հիվանդ երեխաներ ծնվելուն:

Պողոսյանի ձեւակերպմամբ՝ վիժման դեպքերի առիթ է հանդիսանում նաեւ տարբեր տեսակի դիետաների դիմելը. «Կանայք գերադասում են նիհարել ոչ թե սպորտի գնալով, այլ «դիվան քշելու» հաշվին»:

Ինչ վերաբերվում է տղամարդկանց անպտղությանը, ապա ըստ գինեկոլոգի, շատ են դեպքերը, երբ սերմը վնասվում է սթրեսների, սեռավարակների պատճառով, նաեւ այն դեպքում, երբ տղամարդիկ սկսում են վատ ապրել սեռական կյանքով, ամուսնության սկզբից:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930