«Էնփի-ինֆո»-ն հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը հաստատել է ԵՄ-ի արևելյան հարևանության գործընկեր պետությունների աջակցմանը ուղղված 23 միլիոն եվրո արժողությամբ նոր փաթեթը, որը սահմանների կանոնների կառավարման միջոցով պետք է ուղղվի անվտանգության բարելավման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման և տարածաշրջանում ապրող մարդկանց տեղաշարժի մակարդակը բարձրացնելուն ` ԵՄ-ի չափանիշներին համապատասխանող լավագույն օրինակ ընդունելով Հայաստան-Վրաստան և Ուկրաինա-Բելառուս սահամանները:
Մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ այս ծրագիրը կօգնի նվազեցնել տարածաշրջանում կոռուպցիան, մաքսանենգությունը և թրաֆիքինգը, ինչի արդյունքում տարածաշրջանն ավելի անվտանգ կդառնա:
Կարդացեք նաև