Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում որքան էլ գեղեցիկ լեռներ լինեն, հաստատ Հայաստանի լեռներից գեղեցիկ չեն լինի

Սեպտեմբեր 26,2012 14:33

Հիմալայներ` լեռնային տուրիզմի փառատոն մեկնելուց առաջ այս համոզմունքն արտահայտեց «Armenian Extreme Club»-ի նախագահ Գոռ Հովհաննիսյանը եւ ավելացրեց. «Նեպալ մեկնելը մեզ համար միայն լեռնային տուրիզմի փառատոնին ներկա գտնվելը չէ: Մենք համեմատել ենք Հայաստանի լեռները եւ Հիմալայները եւ համոզվել, որ ահագին նմանություններ կան: Աշխարհում որքան էլ գեղեցիկ լեռներ լինեն, հաստատ Հայաստանի լեռներից գեղեցիկ չեն լինի: Այս երկու կարծիքներին համամիտ են նաեւ օտարերկրյա այն լեռնագնացները, որոնք եղել են այստեղ: Հայաստանում հնարավոր է զարգացնել լեռնային եւ ընդհանրապես տուրիզմի բոլոր ձեւերը: Դա թույլ են տալիս կլիմայական պայմանները, լանդշաֆտը: Մեր երկիրը համարվում է էքստրեմալ տուրիզմի ամենաբարենպաստ վայրերից մեկը: Հիմալայները տարիներ ի վեր գովազդվում են որպես լեռնային տուրիզմի հայտնի վայրեր: Նեպալն աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկն է: Բայց լեռնային տուրիզմով եւ այդ գործի ճիշտ կազմակերպումով ամեն տարի տասնյակ հազարավոր լեռնագնաց զբոսաշրջիկներ է գրավում: Մեզանում այդպիսի բան չկա: Բայց ոչ թե նրա համար, որ չենք ցանկանում, այլ այն պատճառով, որ չգիտենք, թե դա ինչպես պետք է ճիշտ կազմակերպել: Դրա համար էլ գնում ենք, որպեսզի տեղում ծանոթանանք, ուսումնասիրենք, թե ինչպես պետք է ճիշտ կազմակերպել գովազդը, երթուղիները, զբոսաշրջիկների համար համապատասխան պայմանները: Չէ՞ որ մարդիկ օրեր շարունակ անցկացնում են սարերում եւ երթուղիներում: Նրանց համար վրաններ, հագուստ, հյուրատներ են հարկավոր, սնունդ: Պետք է կազմակերպել նրանց անվտանգությունը եւ այլն: Կարծում եմ, մենք Անապուրնա լեռան վրա կշփվենք մյուս խմբերի հետ: Կպատմենք Հայաստանի, մեր լեռների մասին: Ու այդ հարցում մեզ կօգնեն մեր թիմի անդամ ռուս լեռնագնացները, որոնք սիրով համաձայնել են»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930