Այսօր 2004 թ. փետրվարի 19-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է: Մարգարյանն այսօր կդառնար 34 տարեկան:
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր երթ դեպի Եռաբլուր՝ ի հիշատակ սպանված հայ սպայի:
Մասնակիցները շարժվեցին դեպի Եռաբլուրի եկեղեցի. ելույթներ ունեցան երթի մասնակից կառույցների ներկայացուցիչները , այդ թվում՝ «Գուրգեն Մարգարյան» հ/կ-ի նախագահը, ինչպես նաեւ՝ Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի տնօրենն ու սաները, ովքեր բաց նամակ հղեցին աշխարհի խաղաղասեր հանրությանը: Այնուհետեւ մասնակիցներին այցելեցին Գուրգեն Մարգարյանի շիրիմին:
Կարդացեք նաև
Հավաքին ներկա էր նաեւ Գ. Մարգարյանի մայրը:
Մանրամասները՝ քիչ ուշ
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ