Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնիտորինգը սխալ է». Արմեն Սմբատյան

Սեպտեմբեր 26,2012 14:28

2012 թ. ապրիլ ամսից «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է «2012 թ. խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային մոնիտորինգ» ծրագիրը: «Ծրագրի շրջանակներում ընտրությունների ընթացքը եւ արդյունքները նկարագրող ընտրական թվերի համադրության եւ վերլուծությունների հիման վրա վեր են հանվել ընտրացուցակների, քվեարկության մասնակցության եւ անճշտությունների հետ կապված խնդիրները, որոնք արտացոլված են այդ թվերի միջոցով»,- այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը ՝ ներկայացնելով մոնիտորինգի արդյունքները: «Մոնիտորինգի նպատակն էր՝ ընտրական գործընթացը նկարագրող եւ օրենքով սահմանված մի շարք թվերի (ընտրողների թիվը, ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը եւ այլ) համադրման միջոցով վեր հանել ընտրությունների ժամանակ տեղ գտած խախտումները»,- հավելեց Հոկտանյանը:

Մոնիտորինգի նախնական արդյունքների համաձայն, ընտրություններին մասնակցող կուսակցություններից ոչ մեկը չի գերազանցել Ընտրական օրենսգրքով թույլատրված 100 մլն դրամը: Ըստ Հոկտանյանի՝ հավանական է, որ նույնատիպ մոնիտորիգ կանցկացվի նաեւ 2012թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, չհամաձայնելով ներկայացված մոնիտորինգի արդյունքների հետ, ասաց, որ այն անցկացվել է ոչ տրամաբանական ձեւով, սխալ. «Նախ՝ չի կարելի վիճակագրական ծառայության տվյալները կապել բնակչության ռեգիստրի հետ, բացի այդ՝ տեխնիկապես հնարավոր չէ, որ հիմնական ցուցակի ընտրողների թիվը բնակչության թվից ավելին լինի»:  Ըստ Սմբատյանի՝ ամբողջ մեթոդաբանությունը սխալ է, քանի որ մոնիտորինգում ներգրավված չէ նույնիսկ ընտրություններին մասնակցած զինվորների թիվը.«Վիճակագրական տվյալների մեջ անգամ հղում չկա, թե դրանք որ թվականին են, բացի այդ, 2012 թվի տվյալներ դեռ չկան»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930