Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորսաժ» Հայաստանում. Հուշագիր Հայփոստի և Ռուսաստանի փոստի միջև

Սեպտեմբեր 26,2012 14:20

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Մոսկվայում Հայփոստի եւ Ռուսաստանի փոստի միջեւ ստորագրվեց հուշագիր` «Ֆորսաժ» համակարգով երկու փոստային օպերատորների միջեւ դրամական արագ փոխանցումներ կատարելու մտադրության մասին: Ըստ հուշագրի, Հայփոստը ստանում է «Ֆորսաժ» համակարգով փոխանցումների բացառիկ իրավունք ՀՀ տարածքում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի փոստի 40 000 բաժանմունքներից յուրաքանչյուրից դրամական արագ փոխանցում կարելի է կատարել դեպի Հայփոստի 900 բաժանմունքներից յուրաքանչյուրը եւ հակառակ ուղղությամբ:

Ազգային փոստային օպերատորների միջեւ հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին «Հայփոստ թրասթ մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, Հայփոստի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Մանդրիկինը, Ռուսաստանի Դաշնության Կապի եւ զանգվածային կոմունիկացիաների նախարարության ներկայացուցիչները: Այս քայլը հնարավորություն կընձեռի, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորները զարգացնեն երկու երկրների միջև արագ դրամական փոխանցումները, դրանց հասանելիությունը մարզերում և մատուցվող ծառայությունների որակը:

Վերջերս «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի փոստի ղեկավարության հետ, որտեղ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցության առաջիկա խորացման, գործակցության որակական նոր փուլի անցման շուրջ: Նախատեսվում է ակտիվացնել արդեն գործող մեխանիզմները երկու երկրների փոստային օպերատորների միջև, որի արդյունքում դրամական փոխանցումները, ծանրոցները, նամակները և փոստային մյուս առաքանիներն ու ծառայությունները ավելի արագ և օպերատիվ կհասնեն հասցեատիրոջը:

Հայփոստի ցանցն ընդգրկում է Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքը:  Փոստային բաժանմունքները գործում են հանրապետության բոլոր մարզերում, քաղաքային  և գյուղական համայնքներում:

Հայաստանի և Ռուսաստանի փոստային օպերատորներն առաջիկայում քայլեր կձեռնարկեն հեռահար առևտրի զարգացման ուղղությամբ: Դրա համար նախատեսվում է Ռուսաստանի և Հայաստանի փոստային օպերատորների կատալոգներում ապրանքների փոխադարձ ներկայացումը և վաճառքը: Ծրագրվում է ավելացնելEMSփոխանցումների ծավալը` ի հաշիվ կորպորատիվ հաճախորդների համար հատուկ ծրագրերի:

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

«Հայփոստ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930