Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի լեռնագնացների թիմը մեկնում է Հիմալայներ

Սեպտեմբեր 26,2012 13:59

«Armenian Extreme Club»-ի յոթ հոգիանոց թիմը մոտ օրերս մեկնում է Նեպալ` մասնակցելու  լեռնային տուրիզմի փառատոնին:

Այդ առիթով «Արմատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանն ասաց. «Ստացվել էր այնպես, որ վերջերս մենք խորհրդային ժամանակների հայտնի լեռնագնացների էինք հյուրընկալել, որոնց ուղեկցել էինք մեր լեռները: Ավելի ուշ պարզվեց, որ նրանք Հիմալայներում ամեն տարի անցկացվող լեռնային տուրիզմի փառատոնի ակտիվ մասնակիցներն են: Նրանք մեզ էլ հրավիրեցին, եւ մենք այդ հրավերն ընդունեցինք: Հիմա հավաքել ենք յոթ հոգիանոց թիմ. չորսը` հայ, երեքը` ռուս եւ պատրաստվում ենք մեկնել Նեպալ: Փառատոնին ամեն տարի մասնակցում է շուրջ 18 հազար լեռնագնաց զբոսաշրջիկ աշխարհի բազմաթիվ երկրներից: 30 օր նրանք անցկացնում են Անապուրնա լեռան վրա, որի բարձրությունը 8000 մետր է, պարագիծը` 300 կիլոմետր եւ աշխարհի 16 ութհազարականներից մեկն է: Մենք առաջին անգամ ենք մասնակցելու այդ փառատոնին: Այնտեղ հանգիստ տեմպերով կարելի է սիրողական մակարդակով բարձրանալ մինչեւ 6500 մետր: Եթե եղանակային պայմանները թույլ տան եւ ունես որոշակի պատրաստվածության աստիճան, վերելքը կարող ես շարունակել եւս 1000 մետր: Իսկ դրանից բարձր գնում են պրոֆեսիոնալները, քանի որ թթվածնի պակասը, սառույցը եւ դժվար լեռնամագլցումը արդեն հատուկ պատրաստվածություն են պահանջում: Մենք նպատակ ենք դրել առաջին փուլը հաստատ հաղթահարել, իսկ դրանից հետո եթե զգանք, որ պատրաստ ենք եւ եղանակային պայմանները թույլ տան, ավելի վեր կբարձրանանք: Բայց, կարծում եմ, մեր թիմի ոչ բոլոր անդամները կմասնակցեն դրան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930