«Սալինա Ջուրնալը» փոխանցում է, որ Կանզաս նահանգի համհարզ գեներալ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստան իրենց ենթականերին տեսակցելու, որոնք Հայասանում են սեպտեմբերի 24-28-ը փոխանակման կազմակերպման պետական համագործակցության ծրագրով: Ծրագիրը Կանզասի ազգային գվարդիայի բյուրոյի ծրագիր է, որն ազգային գվարդիայի և մասնակից զարգացող պետությունների միջև ռազմական-ռազմական, ռազմական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական ոլորտներում փոխշահավետ կապեր ստեղծելու նպատակ ունի: Կանզասն ու Հայաստանը միասին տարին 15-20 ծրագրերի ներգրվվածություն ունեն:
«Հայերը շատ ջերմ և հյուրասեր ազգ են: Անցած տարվա այցիս ժամանակ հաստատված հարաբերությունները թարմացնելու և նոր հարաբերություններ ստեղծելու հույս ունեմ», – գեներալի խոսքերն է փոխանցում թերթը:
Այցի ժամանակ Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Հայաստանում Ամերիկայի դեսպան Ջոն Հեֆֆերնի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ:
Կարդացեք նաև