Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոյանը հրապարակում է ռուս աղջկա նամակը. «Սիրելի մայրիկ, հայրիկիս վերցրու եւ վերադարձիր»

Սեպտեմբեր 26,2012 12:37

Այսօր ԱԺ-ում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց 2011-ի բյուջեի կատարումն իր ոլորտում: Մի շարք ծրագրեր ներկայացնելուց հետո Սփյուռքի նախարարին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում եք արել, ի՞նչ գումար է ծախսվել: Նախարարը պատասխանեց, որ 55 մլն դրամ, նաեւ համաժողով են կազմակերպել: Պարոն Մինասյանը նաեւ հետաքրքրվեց, թե ինչ են արել 6 մլն դրամ պահուստային ֆոնդից հատկացված գումարը: Նախարարի խոսքերով՝ «Գնել ենք ավտոբուս, որ ունենաք տրանսպորտ: 6 մլն պահուստային ֆոնդից, երբ տեղեկագիրք էինք ծրագրավորում, հասկացանք, որ հնարավոր չի, տարին պիտի ավարտվի, հավաքենք, ճշտենք, մենք 2 մլն դրամը հետ ուղարկեցինք պետբյուջե: Հետո 6 մլն ենք ուզել, ծախսել ենք գործուղումների համար, Սփյուռքին նվիրված էլեկտրոնային թանգարան ենք ստեղծել»:

Նախարարը նաեւ ասաց, որ մեր գերբը, դրոշը, օրհներգը, նախագահի լուսանկարը եւ այբուբենը փաթեթավորել եւ ուղարկել են Սփյուռքի 200-ից ավելի կազմակերպությունների եւ կառույցների, ինչը նույնպես ծախս է պահանջել:

Արծվիկ Մինասյանի մյուս հարցին, թե ձեր գործունեության արդյունքում ի վերջո որքա՞ն մարդ է վերադարձել Հայաստան, ունե՞ք տվյալներ, թե որքա՞ն մարդ է ներդրում արել այստեղ: Տիկին Հակոբյանը պատասխանեց. «Միայն փառատոնին եկավ 2500 հոգի, պարի 38 խումբ եկավ, 800 հոգի երեխա ենք ընդունել, դրան գումարած առվազն 500 հոգի գալիս են: Երեկ ընդունեցի քրդախոս հայերի: Դա արդյունք է մեր ծրագրերի ալիքավորման: Ինչ վերաբերում է Հայաստանում ապրելուն, վերջին 3 տարում 600 ընտանիք եկել եւ ապրել է Հայաստանում: 50 եւ ավելի երեխաներ սովորում են պետական բուհերում: Մեր ծրագրերի մեծ մասը երիտասարդական է, 14-20 տարեկանը միանգամից որոշում կայացնել չի կարող: Մի դեպք պատմեմ՝ Ռուսաստանից եկավ մի աղջնակ՝ հայրը ռուս, մայրը հայ: Նա նամակ էր գրել՝ «Սիրելի մայրիկ, ես գտա իմ հայրենիքը, հայրիկիս վերցրու եւ վերադարձի, ես չեմ գա այդտեղ»: Որ շարժ կա, ակնհայտ ակտիվություն կա Սփյուռքում, ես նույնիսկ իմ այցելություններից կարող եմ ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930