Սոնա Տռուզյանի, Գեւորգ Հայրապետյանի եւ Կարապետ Հարությունյանի հեղինակությամբ լույս է տեսել լրագրողների համար ուղեցույց, որտեղ հիմնական շեշտը դրված է իրավական թեմաների լուսաբանման ժամանակ առաջացած խնդիրներին, մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործերով տեղեկատվության մատչելիության առանձնահատկություններին, իրավասու մարմիների գործառույթներին ու դրանց տարբերակմանը:
Ուղեցույցի առաջին մասը նվիրված է տեղեկատվություն ստանալու իրավունքին, ՏԱ օրենսդրությանը:
Թերեւս ամենաընդգրկունը երրորդ մասն է, քանի որ ներկայացված են քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվության տնօրինման մասին, քրգործերի հարուցումն եւ ենթակայությունը, ըստ այդմ, քրեական գործերով տեղեկատվության սահմանափակումներն ու գործերի նյութերին ծանոթանալու կարգը: Սահմանափակումները վերաբերում են նախաքննության գաղտնիքին, առհասարակ՝ գաղտնիք համարվող տվյալների հրապարակման թույլատրելիությանը, պետական, ծառայողական, առեւտրային գաղտնիքների պաշտպանությանը:
Ուղեցույցը պատրաստվել եւ հրատարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրի շրջանակում, ԱՄՆ միջազգայյին զարգաման գործակալության տրամադրած աջակցությամբ:
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ