Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազի ազգականն օրենք է խախտել

Սեպտեմբեր 26,2012 11:31

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հաղորդում են, որ Աշտարակի արդեն նախկին քաղաքապեւո Գագիկ Թամազյանը երեկ կեսօրին, առանց իրավական հիմնավորման, աշխատանքից ազատել է քաղաքապետարանի   ենթակայության տակ գտնվող կառույցների 30 աշխատակցի եւ նույն օրը՝ ժամը 15-ի սահմաններում, մեկնել Մոսկվա։ Ազատման պատճառն այն է, որ նրա որդին՝ Գեւորգ Թամազյանը՝ որպես ավագանու թեկնածու, խայտառակ պարտություն է կրել սեպտեմբերի 23-ին Աշտարակում կայացած ՏԻՄ ընտրություններում։ Քաղաքապետն աշխատանքից ազատել է հատկապես նրանց, ովքեր խոստացել են որդու հաղթանակի համար աշխատել, սակայն արդյունքում Գեւորգը հավաքել է ընդամենը 150 ձայն (անհրաժեշտ 300-ի փոխարեն):

Դիմեցինք Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին՝ տեղեկանալու, թե ինչու է քաղաքապետն իր պաշտոնավարման վերջին օրերին նման կտրուկ որոշում կայացրել։ «Ես էլ նոր տեղեկացա ու չգիտեմ՝ ինչն է պատճառը։ Բայց վստահեցնում եմ, որ Թամազյանի լիազորությունների դադարեցումից հետո մենք աշխատողների հարցը վերանայելու ենք, վեոադարձնենք նրանց»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց մարզպետը։

Հիշեցնենք, որ Գագիկ Թամազյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանի հորեղբոր որդին է:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930