Հատված Քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաներ՚ի փորձագետ Արմեն Բադալյանի հարցազրույցից:
– Պարոն Բադալյան, շուտով կսկսվի նախագահական ընտրարշավի փաստացի մեկնարկը։ Այս համատեքստում քննարկվում է ընդդիմության միասնական թեկնածուի հարցը։ Ի վերջո, սա աշխատո՞ղ «գաղափար» է, թե՝ ոչ։
– Միասնական թեկնածուի գործոնը ոչ միշտ, սակայն, աշխատում է միայն ժողովրդավարական երկրներում, այն էլ՝ ընտրարշավի 2-րդ փուլում։ Սակայն հիշենք, որ այս տարի Ֆրանսիայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ այդ գործոնը չաշխատեց, ընդդիմության թեկնածու Օլանդին 2-րդ փուլում չաջակցեցին 3-րդ եւ 4-րդ տեղերը զբաղեցրած ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ ուժերի թեկնածուները: Այսպիսով, անգամ ժողովրդավարական երկրներում, որտեղ տեղի են ունենում իրական ընտրություններ, այդ գործոնը շատ հազվադեպ է աշխատում։ Ինչ վերաբերում Է Հայաստանին, ապա ինչպե՞ս եք պատկերացնում մասնավորապես ՀԱԿ-ՀՅԴ միասնական թեկնածուին. ՀԱԿ-ը կողմ է ՀՀ ներկայիս սահմաններին, իսկ ՀՅԴ-ն՝ «ծովից ծով Հայաստանին» եւ ՀԱԿ-ի ընտրազանգվածի (ի դեպ, փոքրաթիվ) կողմից ընկալվում է «քոչարյանական»։ Նույնը վերաբերում է նաեւ ԲՀԿ-ին, որը, ինչպես ՀԱԿ-ի ղեկավար շատ գործիչների, այնպես էլ ՀԱԿ-ի ընտրազանգվածի (ի դեպ, էլ ավելի մեծ մասի) կողմից նույնականացվում է ՀՀԿ-ի հետ։ Այս համատեքստում էական չէ արդեն, թե այդ երկու ուժերը առանձին են գործում, թե՝ «չբացահայտված» համագործակցում են. ՀԱԿ-ի ընտրազանգվածի մի մասի ընկալման մեջ այդ երկու ուժերը նույնականացված են։ Նույնպիսի «ջերմ» հարաբերություններ ունեն ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», ԲՀԿ-ն եւ «Ժառանգությունը»։ Վերոնշյալ հանգամանքներից ելնելով, հաստատ համոզված եղեք, որ միասնական (ի դեպ, անկախ նրանից, թե ինչպես կկոչես այդ թեկնածուին՝ միասնական, ուժեղ, խելոք, հզոր, ազդեցիկ, վարկանիշային եւ այլն) թեկնածուն չի ստանալու քաղաքական ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածների թվական հանրագումարը։ Սա՝ միասնական թեկնածուի գաղափարի մերժման տեսական մասը։
Ինչ վերաբերում է այդ գաղափարի մերժման կիրառմանը, ապա դիտարկեք ՀՀ նախագահական անցած ընտրությունները։ Գաղտնիք չէ, ոյւ հասարակության մեծամասնության կողմից կեղծված են ճանաչվել 1996, 1998, 2003 եւ 2008թթ. նախագահական ընտրությունների արդյունքները։ Իսկ այդ ընտրությունների ժամանակ մշտապես եղել է ընդդիմության փաստացի միասնական թեկնածու, համապատասխանաբար՝ Վ. Մանուկյան, Կ. Դեմիրճյան, Ս. Դեմիրճյան եւ Լ. Տեր-Պետրոսյան։ Սակայն, ընդդիմության միասնական թեկնածոփ գործոնը հաղթանակ չի բերել ընդդիմությանը։ Ավելին, 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած Աժ ընտրությունների (իրականում՝ ֆինանսական լայնաս՚ասշտաբ միջոցառման) ժամանակ դե յուրե պարտվեց ինչպես ընդդիմության միասնական թեկնածուն՝ պայմանականորեն կոչված «ոչ ՀՀԿ մենիշխանու– թյունը», այնպես էլ՝ ընդդիմադիր ճակատը (ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ):
… Պատահական չէր, որ միասնական թեկնածոփ մասին առավելապես խոսում են իշխոդ ուժի ներկայացուցիչները։ Ինչո՞ւ։ Ուղղակի նրանք աշխատում են ապագայի համար։ Նախագահական հաջորդ ընտրություններից հետո, եթե գործող նախագահը շարունակի նախագահել, նրանք շեշտադրելու են սույն փաստը. ընդդիմությունը կրկին պարտվեց, որովհետեւ չկարողացավ գտնել միասնական թեկնածու։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիր գործիչների կամ լրատվամիջոցների կողմից ընդդիմության միասնական թեենածուի «փնտրտուքը» կամ էլ այդ թեմայով քննարկումները սխալ ուղղությամբ են առաջնորդում ընդդիմությանը եւ ընդամենը ջուր են լցնում իշխանական PR ջրաղացին։ Փաստենք, որ ընդդիմության հաղթանակի գրավականը «միասնական թեկնածուի» գործոնը չէ, այլ, ինչպես ցույց են տվել նախագահական անցած ընտրությունները, ընդդիմության թեկնածոփ կողմից իրեն տրված քվեների պահպանումը։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Հայկական ժամանակ»