Հարցազրույց «Օրինաց երկիր» խորհրդարանական խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանի հետ
-Պարոն Խաչատրյան, իրական հիմք ունե՞ն մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե վերակազմավորումից հետո քչերն են «Օրինաց երկիր» կուսակցությանը անդամագրվելու ցանկություն հայտնել, եւ ՕԵԿ շարքերը համալրելու համար գործի է անցել ձեր կոալիցիոն դաշնակիցը:
-«Օրինաց երկիր» կուսակցության վերակազմավորման մասին որոշում ընդունելուց հետո մենք հանրապետության բոլոր համայնքներում արդյունավետորեն իրականացրինք այդ գործընթացը: Դա մեզ համար կարեւոր նշանակություն ունեցող գործընթաց էր, եւ այսօր կարող ենք փաստել, որ այն ամբողջ երկրում հաջողությամբ իրականացվել է:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, ապա պետք է նշեմ, որ ՕԵԿ-ին անդամագրվելու ցանկություն հայտնողներ միշտ էլ եղել են ու կան, որովհետեւ, ինչքան էլ դա շատերին դուր չի գալիս, «Օրինաց երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի ամենակենսունակ եւ դինամիկ կուսակցություններից է:
Դրա ապացույցն է նաեւ այն, որ չորրորդ անգամ անընդմեջ կուսակցությունը հաղթեց ԱԺ ընտրություններում, չնայած որ տեւական ժամանակ մեր նկատմամբ տարվում էր վառ արտահայտված հակաքարոզչություն:
Հանրապետական կուսակցության հետ քաղաքական կոալիցիայի շրջանակներում ունենք համագործակցության ավանդույթներ, սակայն, ի հեճուկս որոշ անձանց եւ ուժերի ցանկության, նշեմ, որ ներկուսակցական խնդիրները եւ ընդհանրապես ՕԵԿ գործունեության հետ կապված խնդիրները լուծվում են բացառապես մեր կուսակցության ղեկավարի, քաղաքական խորհրդի եւ կուսակցության վարչության կողմից:
-Ինչո՞ւ չի հրապարակվում, թե վերակազմավորումից հետո որքա՞ն է ՕԵԿ-ականների թիվը:
-Կուսակցության համալրման գործընթացը շարունակական բնույթ ունի, այդ թվերը միշտ փոփոխվում են, հետեւաբար նպատակահարմար չէ որեւէ թվի մասին խոսել: Նաեւ նշեմ, որ ներկա պահին մենք կուսակցության շարքերը համալրում ենք գաղափարապես սկզբունքային մարդկանցով եւ երկրորդ պլան ենք մղել քանակական ցուցանիշները:
-Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե ՕԵԿ գրասենյակները մեկը մյուսի հետեւից փակվում են:
-Միանշանակ ոչ: Խնդիրը պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից՝ նախընտրական շրջանում, ինչպես բոլոր կուսակցությունները, այնպես էլ «Օրինաց երկիրը», ավելացնում է իր գրասենյակների թիվը, որոնք այդ պահի համար լուծում են որոշակի խնդիր եւ ընտրությունների ավարտից հետո, բնականաբար, փակվում են: Դա օրինաչափ եւ տրամաբանական գործընթաց է:
Բոլոր համայնքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում մենք առնվազն մեկ, իսկ խոշոր քաղաքներում, բնականաբար, մեկից ավելի գործող գրասենյակներ ունենք: Միտումնավոր տարածել տեղեկատվություն, թե նախընտրական պայքարին ծառայած գրասենյակները փակվում են այլ պատճառներով, առնվազն անհեթեթ է:

ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»