Ախթալայի քաղաքապետի եղբոր՝ Կարեն Խաչիկյանի պաշտպան ժորա Վարոսյանը դիմել է վերաքննիչ դատարան, բողոքարկելով Խաչիկյանի նկատմամբ կալանք կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը։ Վաղը դատարանը կլսի պաշտպանի բողոքը եւ որոշում կկայացնի՝ փոխել խափանման միջոցը, թե ոչ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին կրակոցներ Էին արձակվել քաղաքապետի տան ուղղությամբ, որոնց հեղինակը Ախթալայի լեռևահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն էր՝ «Բոդոլ» մականունով։ Կրակոցներից հետո Խաչիկյանները, ի պատասխան, գնացել էին Բոդոլի տուն, ծեծել ընտանիքի անդամներիև, վնասել տան գույքը, ինչի արդյունքում Կարեն Խաչիկյանը՝ քաղաքապետի կրտսեր եղբայրը, կալանավորվեց, իսկ Բոդոլը դեռեւս հետախուզման մեջ է։
Կարեն Խաչիկյանի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի կիրառումն աբսուրդ է, ինքը շատ է զարմացել, երբ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, քանի որ «դա այն գործը չէր, որ մարդուն կալանավորեին»։ Պաշտպանական կողմը միջնորդել է՝ որպես խափանման միջոց, գրավ կիրառել:
Ըստ գործի նյութերի, Բոդոլի ընտանիքին պատճառված վնասը գնահատվել է 400 հազար դրամ, ինչը, փաստաբանի խոսքով, եւս չափազանցված է։
«Հրապարակ»