Երեւանի «Փյունիկ» մարզական ակումբի, Աշտարակի եւ Աբովյանի քաղաքային մարզադաշտերում մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ 2012» ֆուտբոլի ավանդական մրցաշարը, որին մասնակցում են միայն պետական կառավարման մարմինների թիմերը:
Մեկնարկային տուրն աչքի ընկավ մի քանի խոշոր հաշվով հաղթանակներով:
«A» խումբ. Տարածքային կառավարման նախարարություն-ՊՆ՝ 0:10, Կենտրոնական բանկ-Առողջապահության նախարարություն՝ 10:0, Ֆինանսների նախարարություն-Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով՝ 1:0:
«B» խումբ. ԱԻՆ-Ոստիկանություն՝ 0:11, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն-Տրանսպորտի եւ կապի նախարարություն՝ 6:0, Կառավարություն-Մշակույթի նախարարություն՝ 2:4:
Առաջին տուրում հանգստանում էին «Վարչապետի գավաթի» խաղարկության անցած տարվա եզրափակչի մասնակիցներ ՀՀ դատախազության եւ Կրթության եւ գիտության նախարարության թիմերը, որոնք բաշխված են, համապատասխանաբար, «A» եւ «B» խմբերում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ