Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոսկվա» կինոթատրոնի գործով՝ 1 արդարացում

Սեպտեմբեր 26,2012 10:27

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը երեկ հրապարակեց «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ.-ի հունվարի 10-ին կատարված գողության գործով դատավճիռը:

Գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանը դատապարտվեց 3 տարի ազատազրկման, իսկ այս գործով մեկ այլ մեղադրյալի՝ Վահրամ Քերոբյանի նկատմամբ կատարվեց արդարացման դատավճիռ:

Հիշեցնենք, որ մեղադրողը պահանջել էր 6 տարվա ազատազրկում Ստեփանի համար:

Այս գործով տուժող ճանաչված «Մոսկվա» կինոթատրոն» ընկերությունն առանձին քաղհայցով կմտնի դատարան, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե ի վերջո՝ դրամարկղից գողացվե՞լ է 5 մլն 45000 ՀՀ դրամ, 10000 ռուբլի՞, թե՞ 2,5 մլն ՀՀ դրամ գումար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930