Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Վիշի Անանդը ոչ-ոքի արեցին

Սեպտեմբեր 26,2012 10:15

Սան Պաոլոյում մեկնարկած շախմատի «Մեծ սաղավարտ վարպետներ» եզրափակիչ մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի է արել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել, այս անգամ՝ Ֆաբիանո Կարուանայից (Իտալիա), իսկ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթել է Իսպանիայի լավագույն շախմատիստ Ֆրանսիսկո Վալյեխոյին:
Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը վեց միավորով գլխավորում է Կարուանան: Նրան հաջորդում են Արոնյանը՝ 4,0, Կարլսենը՝ 3,0, Անանդը՝ 2,0, Վալյեխոն՝ 1,0, Կարյակինը՝ 0:
Այսօր՝ երրորդ տուրում, հանդիպում են Արոնյան-Վալյեխո, Կարուանա-Անանդ եւ Կարլսեն-Կարյակին զույգերը:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930