«Բարդը բանաձեւը մտցնելն էր, հանելը հանելը արդեն էլ չկա, հանելու բան չկա, պետք էր էն ժամանակ չթողնել»,- ասում է ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ խոսելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգ մտած Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի բանաձեւի մասին: Հայաստանն, ըստ նրա, այլ գործերով էր զբաղված, երբ Ադրբեջանը հարցը մտցնում էր օրակարգ։
«Այս բանաձեւը մարտի 1-ի արգասիքն է, մինչ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն զբաղված էր մարտի 1-ի դեպքերը կոծկելով, Ադրբեջանն առիթից օգտվելով առանց որեւէ խնդրի հարցը մտցրեց օրակարգ»,- ասում է նա։
Այսօր ի՞նչ կարող է անել Հայաստանը։ Նյու Յորքում գտնվող մեր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն, ըստ նախկին արտգործնախարարի, պետք է աշխարհին հիշեցնի Սաֆարովի գործը. «Եվ դա բավականին պատեհ առիթ է օգտագործելու համար, միջազգային հանրությանը բացատրելու համար, փաստարկելու համար, որ սա ոչ միայն ինքնորոշման հարց է, այլեւ ինքնապահպանման»:
Ալեքսանդր Արզումանյանը հիշեցնում է, որ բանաձեւից Հայաստանին սպառնացող վտանգը մեծ չէ, Ադրբեջանին այն պետք է զուտ ներքին քարոզչական նպատակներով: Բանաձեւն, ըստ նրա, կարող է ընդունվել, եթե 6 երկիր մասնակցի քվեարկությանը եւ 4-ը կողմ քվեարկեն:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ