Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 11 միլիոն դրամի թոշակներ յուրացրած կինն իրեն մասնակի է մեղավոր համարում

Սեպտեմբեր 25,2012 23:33

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվում է Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանի դատավարությունը:

Ըստ մեղադրական եզրակացության` գործով տուժողները 16 հոգի են, Ներկարարյանը խարդախությամբ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ զինվորական թոշակներ: Բացի այդ, նա 3-4 քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել, մեկից 80 հազար դրամ,մյուսից 450 դոլար եւ այլն:

Հրանուշ Ներկարարյանը դատարանում իր մեղքն ընդունել է մասնակիորեն: Նա ընդունում է, որ յուրացրել է թոշակների գումարները, սակայն չի ընդունում, որ քաղաքացիների վստահությունը չարաշահելով` նրանցից գումարներ է վերցրել եւ չի վերադարձրել:

Այս դատավարությունը սկսվել է Բերդ քաղաքում եւ տեղափոխվել Իջեւան: Հաջորդ դատական նիստը նախատեսված է հոկտեմբերի 4-ին:

Նշենք, որ Հրանուշի ամուսինը`Ռադիկ Պապյանը նախկինում եղել է հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը Իջեւանի տարածաշրջանում: Ներկայումս Իջեւան քաղաքում, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ռադիկ Պապյանի դատը: Համաձայն մեղադրական եզրակացության` փաստաբան Պապյանը մեղադրվում է այն բանի համար, որ Բերդ քաղաքում բնակարանային գողություն կատարած Էդուարդ Քոսակյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճելու համար նրա հորից՝ Սերժիկ Քոսակյանից պահանջել է 8 հազար դոլար: Ըստ առաջադրված մեղադրանքի` Ռ. Պապյանը 2010թ. սեպտեմբերի վերջին Սերժիկ Քոսակյանից ստացել է 3 հազար ԱՄՆ դոլար, մնացած 5 հազար դոլարը վերջինս հրաժարվել է վճարել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930