Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի ավագանու նորընտիր անդամն ու իր համախոհները քաղաքացիներին աջակցելու ծրագիր են մշակել

Սեպտեմբեր 25,2012 21:32

Այսուհետ Վանաձորի ավագանու նորընտիր  անդամ Արկադի Փելեշյանի նախընտրական շտաբն ու նրան աջակցող քաղաքացիները հնարավորություն կընձեռեն վանաձորցիներին ստանալու անվճար իրավաբանական, բժշկական, մանկավարժական  օգնություն:

Առաջին անգամ ավագանու անդամության թեկնածություն դրած ու 52 թեկնածուներից  ամենաշատ ձայներ հավաքած Արկադի Փելեշյանը ոգեւորված է:

Նա կարծում է, որ թեեւ ավագանու աշխատանքը վարձատրվող չէ, այնուամենայնիվ, նրա համար քաղաքացիների գոհունակության արժանանալը ամենամեծ վարձատրությունն է:

«Օգնելու ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց խնդիրներով կդիմեմ մեզ, աչքաթող չենք անելու ոչ ոքի խնդիրը, ինչով կարողանանք, աջակցելու ենք: Այսուհետ քաղաքացիները կարող են նաեւ դիմել գրասենյակ, ու ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաեւ մեր թիմում կան մանկավարժներ, ակնաբույժ, ովքեր անվճար կաջակցեն մարդկանց»:

Քաղաքացիներից ամենաշատ ձայներ հավաքած ավագանու անդամը չի զարմանում իր այդօրինակ հաղթանակի առիթով:

Նա նշում է, որ,  թեեւ նախընտրական գովազդ, բուկլետ  չի ունեցել, այնուամենայնիվ, դա չի խանգարել քաղաքացիներին վստահելու իրեն:

«Մենք նախընտրական որեւէ բուկլետ  չենք պատրաստել, գովազդ չենք արել այն նկատառումներից ելնելով, որ ավագանուն պետք է ընտրեն իրեն ճանաչողները, ոչ թե նոր պետք է ճանաչեն, ու ընտրեն: Այսինքն` ոչ թե պիտի գովազդես, որ քեզ ընտրեն, այլ իմացողը պիտի ընտրի քեզ»:

Իր հաղթանակի գաղտնիքը, ըստ նրա, իրեն շրջապատող մարդկանց սրտացավությունն ու մտերմությունն է:

«Ես ունեմ շատ լավ ընկերներ, հարեւաններ, բարեկամներ, ես զգում էի, որ ինձ քաղաքացիները ընդունում են, եւ նրանց` ինձ ընդունելը դրդեց, որ ես թեկնածությունս դնեմ: Ամեն ինչ անելու եմ` արդարացնելու համար վանաձորցիների ակնկալիքները»:

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930