«Ես դեմ եմ կրկնություններին, մանավանդ որ, խորհրդարանական հանձնաժողովի ֆորմատը սպառել է իրեն»,- անդրադառնալով մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող նոր խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի առաջարկությանը, 168.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար ստեղծված փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացնող Անդրանիկ Քոչարյանը: «Պետք է ստիպել, որ իշխանությունները տեր կանգնեն երկխոսության ընթացքում իրենց տված խոստմանը և գործնական քայլեր ձեռնարկեն մարտի 1-ի իրադարձությունները բացահայտելու ուղղությամբ»,- ավելացրեց Ա. Քոչարյանը: