Վրաստանում կայացած լրագրողական հանդիպումների ժամանակ ադրբեջանցի լրագրողները մեզ հայտնեցին, որ Ադրբեջանում Ռամիլ Սաֆարովի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Նրանք ասացին, որ երբ սկսվել էր Ռամիլ Սաֆարովի նկատմամբ դատավարությունը, նրան աջակցելու համար Ադրբեջանում հաշվեհամար էր բացվել, ուր պետք է հավաքվեին հանգանակված գումարները: Այդ հիմնադրամի գումարները պետք է ծախսվեին Սաֆարովի համար լավ փաստաբան վարձելու, նրա հիվանդ մորը բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Սակայն ամբողջ Ադրբեջանից այդ հիմնադրամում նվիրաբերվեց ընդամենը 300 դոլար:
Ադրբեջանցի լրագրողները հայտնեցին, որ Հունգարիայում սկսված դատավարության սկզբում Սաֆարովին պաշտպանում էր Ադրբեջանից մեկնած մի փաստաբան, որը դա անում էր իր նախաձեռնությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ