Անատոլիա լրատվական գործակալությունը հայտնում է, որ 52 ամյա թուրք տղամարդը դատապարտվել է տասնհինգ ամսվա ազատազրկման «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հասցեին վիրավորական խոսքեր գրելու համար:
Ալի Ջեմալ Աղըրմանը պահանջել է իրեն ազատ արձակել՝ ասելով, որ տեղյակ չէր, թե իր գրությունը հանցանշան է համարվում: Ինչեւէ, նախագահին վիրավորելու համար, նա դատապարտվել է մեկ տարի և երեք ամիս ազատազրկման:
Աղըրմանին նաև դատում են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար: