Կոմիտասի անվան մանկական զբոսայգում մի խումբ երիտասարդներ ծեծել են նույնասեռականների: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվությասն վարչությունից:
Այսօր` սեպտեմբերի 25-ի գիշերը 01.10-ին ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել եւ ինչ-որ անձ հայտնել է, որ Կոմայգում մի քանի երիտասարդներ իրենց ծեծի են ենթարկում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողներին մոտեցել են մի խումբ նույնասեռականներ եւ մատնացույց արել հեռավորության վրա կանգնած երիտասարդներին` նշելով, որ վերջիններս են իրենց ծեծի ենթարկել: Նշված երիտասարդները, ինչպես նաեւ ահազանգ կատարողը, ոստիկանների կողմից բերման են ենթարկվել բաժին,կատարվում է հետաքննություն: