Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կովալենկո Շահգալդյանը՝ Նիկոլ Փաշինյանին. «Ուզում էի հարցնել՝ ո՞նց ես քեզ պահել ազատազրկման վայրում»

Սեպտեմբեր 25,2012 18:46

Aravot.am-ը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին խնդրեց մեկնաբանել, թե իր կարծիքով ինչո՞վ էր պայմանավորված Նիկոլ Փաշինյանի այսօրվա զայրույթը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրան, որ բարեհաճել է ժամանել ԱԺ եւ Skype-ով չի ներկայացնում իր հաշվետվությունը, որովհետեւ Կովալենկո Շահգալդյանը հորդորել էր՝ իրենց մարզի մասին տեղեկատվություն ստանալ region.am կայքից:

Մարզպետի մեկնաբանությամբ՝ «Նիկոլ Փաշինյանը սովորաբար ակտիվ պատգամավոր է, կարծում եմ, եւ ուզում էր ցույց  տար, որ ինքը ինչ-որ հարցերի տիրապետում է, էլի: Հարց տալն ամենահեշտ գործն է: Ցանկացած մեկին, չլինելով նույնիսկ մասնագետ, հարց կարելի է տալ»: Մեր դիտարկմանը, որ սուր հարցեր տալ ամեն մեկը չի կարող՝ պարոն Շահգալդյանն այսպես արձագանքեց. «Ինչի՞ չի կարող, ամենահեշտ գործն է»:

Մենք խնդրեցինք որեւէ սուր հարց ձեւակերպել եւ տալ Նիկոլ Փաշինյանին: Մարզպետի խոսքերով՝ «Ուզում էի հարց տալ՝ փախավ: Ուզում էի հարցնել՝ ո՞նց ես քեզ պահել ազատազրկման վայրում»: Մենք փորձեցինք ճշտել՝ իսկ ո՞նց է իրեն պահել, ինչ-որ տեղեկություններ ունե՞ք: Մարզպետը չմանրամասնեց, ի պատասխան՝ միայն խորհրդավոր ժպտաց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930