Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը թոռանը զրկել է հորից

Սեպտեմբեր 25,2012 17:55

ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) եւ Բամբակաշատի գյուղապետի նախկին թեկնածու Գոռ Մելիքյանի հակամարտությունը, որը սեպտեմբերի 9-ին վերաճեց Մելիքյանների գերդաստանի հանդեպ խոշոր բռնության, հին պատմություն ունի։ Ըստ բամբակաշատցիների, Ալիկ Պետրոսյանի դուստրը՝ Ռոզան, տարիներ առաջ ամուսնացել է Գոռ Մելիքյանի եղբոր՝ Արթուրի հետ։

Ընտանիքն ապրել է գյուղում եւ ունեցել մեկ դուստր՝ Մանեին։ Երբ Ալիկ Պետրոսյանն իրեն պատկանող կոնյակի գործարանի շնորհիվ 7 տարի առաջ հարստանում է, դստեր՝ հարազատ գյուղում հարս լինելն այլեւս օլիգարխի կարգավիճակ ձեռք բերելու ճանապարհին գտնվող մարդուն հաճելի չի թվում։ Ըստ գյուղացիների, պարոն Պետրոսյանը 5-6 տարի առաջ հասնում է նրան, որ դստերը բաժանում է Արթուրից եւ աղջկան ամուսնացնում երեւանամերձ 3-րդ սովխոզից մեծահարուստ Խորոզյանների որդու հետ։ Բամբակաշատցիները Ռոզայի նոր ամուսնուն հաճախ են տեսնում հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող երգիծական հաղորդումով։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930